Դոնբասում զոհվել է ավելի քան 2.500 ուկրաինացի զինծառայող. Պորոշենկո

12:27 • 14.10.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Հայրենիքի պաշտպանի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է, որ Դոնբասում հակաահաբեկչական գործողության մեկնարկից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ավելի քան 2.500 ուկրաինացի զինծառայող, գրում է korrespondent.net-ը։



«2.533 զինծառայող մահացել է ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է Պորոշենկոն: 


Նախագահը նաև նշել է, որ Դոնբասում հակաահաբեկչական գործողությանը մասնակցել է ավելի քան 280.000 ուկրաինացի: 


Հիշեցնենք, որ Դոնբասում բախումները սկսվել են 2014թ.-ից: