Պեկինում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել սմոգի պատճառով

10:42 • 15.10.16

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի իշխանությունները վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ են հայտարարել առաջացած ուժեղ սմոգի պատճառով:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, իշխանությունները խորհուրդ են տվել երեխաներին, տարեցներին ու շնչուղիների հետ կապված հիվանդություններ ունեցողներին տնից դուրս երկար ժամանակ չանցկացնել:

 

Նշվում է, որ առողջության համար վտանգավոր մանր պինդ մասնիկների կոնցենտրացիան Պեկինի օդի 1 խմ-ում հասել է մոտ 200 միկրոգրամ ցուցանիշի: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված նորմերի համաձայն՝ մանր պինդ մասնիկների ամենօրյա անվտանգ քանակը չպետք է գերազանցի 1խմ-ում 25 միկրոգրամ ցուցանիշը: