Պուտինը և ԲՐԻԿՍ-ի երկրների մյուս առաջնորդները լուսանկարվել են հնդկական տարազով

20:21 • 15.10.16

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) առաջնորդները խմբակային լուսանկար են արել` հնդկական ազգային տարազներով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է կապույտ գույնի բաճկոնով, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին` բաց շագանակագույն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը` կարմիր, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման` մուգ կանաչ, իսկ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը բոսորագույն երանգի բաճկոններով: Բոլոր առաջնորդները, բացի Մոդիից, կրում էին սև տաբատներ: Մոդին ներկայացել է ամբողջական ավանդական հնդկական տարազով:

ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը անցկացվում է Հնդկաստանի Գոա քաղաքում: Հիմնական միջոցառումները նախատեսված են անցկացնել կիրակի:

 

 

Պուտինը և ԲՐԻԿՍ-ի երկրների մյուս առաջնորդները լուսանկարվել են հնդկական տարազով