Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությանյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում

17:53 • 15.10.16

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքու կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանին և Հարությունյանին պարգևատրել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

Բացի այդ մարզիկներն արժանացել են քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել  նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Օլիմպիականները եղել են նաև Դիլիջանի միջազգային քոլեջում` հանդիպել սովորողների հետ: