Գերմանիայի բնակիչը 90 միլիոն եվրո է շահել Eurojackpot վիճակախաղով
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի բնակիչը Eurojackpot միջազգային վիճակախաղով 90 միլիոն եվրոյի է շահել, հայտնում է Spiegel Online-ը:
Նման մեծ գումարի շահումը երկրորդն է դարձել վիճակախաղի պատմության ընթացքում: Առաջին անգամ առավելագույն մրցանակը ստացել է Չեխիայի բնակիչը 2015 թվականին:
Հաղթողը նաև վիճակախաղի մրցանակի մեծության ազգային ռեկորդ է սահմանել: Մինչ այդ Գերմանիայում ամենամեծ մրցանակը ջեքփոթն է եղել, որի արժեքը կազմել է 84,8 միլիոն եվրո:










