Քիմ Քարդաշյանին թալանելը PR-քայլ անվանած կայքը ներողություն է խնդրել աստղից
Ամերիկյան MediaTakeout կայքը ներողություն է խնդրել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից այն բանի համար, որ նրան կասկածել է կողոպուտը բեմադրելու համար: Ներողությունը հրապարակվել է կայքում, գրում է lenta.ru կայքը:
Հաղորդագրությունում ասված է, որ ուսումնասիրելով մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև շփվելով Քարդաշյանի ընտանիքի ներկայացուցիչների հետ՝ MediaTakeout-ում եկել են եզրակացության, որ աստղին իսկապես թալանել են:
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ կողոպուտը հաստատվում է մի քանի փաստերով: Օրինակ՝ Քարդաշյանը կարիք չուներ բեմադրել այն ապահովագրական փոխհատուցման համար, քանի որ նրա ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել MediaTakeout կայքի դեմ, որը գրել էր, որ աստղը բեմադրել է կողոպուտը PR-ի համար:
Լույս հոկտեմբերի 3-ին զինված 2 տղամարդ ներխուժել էր Փարիզում Քարդաշյանի հյուրանոցային համարն ու հափշտակել ավելի քան 11 միլիոն դոլարի թանկարժեք իրեր:










