Մոսկվայում հարևանները դաժան ծեծի են ենթարկել Բանգլադեշի քաղաքացուն՝ նրան ահաբեկչի տեղ դնելով
Մոսկվայում բնակվող Բանգլադեշի 37-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է հարևանների հարձակումից հետո, գրում է life.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում: Իգբալ Իգբալխոսինը, աշխատանքից վերադառնալով տուն, կայանել է իր մեքենան: Նրան են մոտեցել երեք տղամարդ և խնդրել իջեցնել ապակին: Երբ նա իջեցրել է ապակին, հաջորդ վայրկյանին դեմքին հարված է ստացել: Տղամարդիկ հարձակվել են օտարերկրացու վրա և սկսել ծեծել նրան:
Տղամարդը կարողացել է փախչել և թաքնվել իր բնակարանում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հարձակվողներից միայն մեկին: Նա նշել է, որ Բանգլադեշի քաղաքացուն ահաբեկչի տեղ է դրել և հարկ է համարել նրան բռնել հարևանների հետ միասին:
Իգբալի կինը պատմել է, որ մինչ այդ պահը հարևաններից նման ատելություն չէր նկատել: Կինը ենթադրում է, որ հարձակումը տեղի է ունեցել ռասայական նախապաշարումների պատճառով:










