Հայաստան այցից հետո Պուտինը մեկնել է Գոա՝ BRICS-ի գագաթաժողովին մասնակցելու

10:06 • 15.10.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցից հետո ժամանել է հնդկական Գոա նահանգ, որտեղ կմասնակցի BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-16-ին։

  

Ավելի վաղ Պուտինը Երևանում էր, որտեղ մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

  

BRICS երկրների առաջնորդները կքննարկեն միջազգային օրակարգի հարցերը։ Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել Գոայի հռչակագիրը և Գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև այլ կարևոր փաստաթղթեր՝ տնտեսական, ֆինանսական և մարդասիրական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։