Կրակոցներ սուպերմոդել Միրանդա Քերի տան տարածքում. ԶԼՄ-ներ
Սուպերմոդել Միրանդա Քերի առանձնատան բակում անվտանգության աշխատակիցները կրակել են տան տարածք ներխուժած անձի վրա, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով լրատվամիջոցների հաղորդումները: Նշվում է, որ մոդելը միջադեպի պահին տանը չի եղել:
Լոս Անջելեսի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ Մալիբուում գտնվող տանը երեք անգամ կրակել են անձի վրա, որը մտել է տան տարածք և դանակահարել անվտանգության աշխատակցին: Խոսնակը նշել է, որ չի կարող տրամադրել տան հասցեն և հաստատել, որ տունը պատկանել է մոդել Քերին:
Նա նշել է, որ անվտանգության աշխատակիցը դանակով հարված է ստացել իր աչքերի մոտակայքում։ Միջադեպի հետևանքով անվտանգության աշխատակիցն ու հարձակում գործած անձը տեղափոխվել են հիվանդանոց:










