Հս Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում. ԱՄՆ ԶՈւ

10:34 • 16.10.16

ԱՄՆ ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Հյուսիսային Կորեան անհաջող կերպով ավարտել է բալիստիկ հրթիռի մեկնարկային փորձարկումը: 

Այս մասին հայտնում է BBC-ն: 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռևս պաշտոնական կերպով չեն արձագանքել ԱՄՆ ԶՈՒ-ի այս հայտարարությանը: 

«Մուսուդան» կոչվող հրթիռն ունի 4000 կմ. թռիչքի հնարավորություն, ինչը թույլ է տալիս Հյուսիսային Կորեայից ուղիղ հարվածներ հասցնել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տարածքում գտնվող Գուամ կղզու ուղղությամբ: 

Այս տարի Հյուսիասային Կորեան կատարել է մի շարք հրթիռային փորձարկումներ` անտեսելով ՄԱԿ-ի կողմից սահմանված բալիստիկ և ցանկացած տեսակի միջուկային զենքի կիրառման արգելքները: 

Այս ամենը տեղի է ունենում այն խորը մտահոգությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեան մոտ ապագայում կարող է կիրառել էլ ավելի մեծ թռիչքային հնարավորություններ ունեցող հրթիռներ: