Ֆրանսիայում պատշգամբ է փլուզվել. կա 4 զոհ և 14 տուժած

17:03 • 16.10.16

Արևմտյան Ֆրանսիայի Մեն և Լուարա դեպարտամենտում գտնվող Անժե քաղաքի կենտրոնում պատշգամբ է փլուզվել, ինչի արդյունքում 4 զոհ և 14 տուժած կա: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով Le Parisien-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի թվում երեք տղամարդ և մեկ կին կա, իսկ վիրավորներից մեկի վիճակը համարվում է ծայրահեղ: Բոլոր տուժածները մոտ 20 տարեկան երիտասարդներ են, ենթադրաբար` ուսանողներ:

Նշվում է, որ չորրորդ հարկի պատշգամբը փլուզվել է այն պահին, երբ այնտեղ մոտ 10 մարդ է եղել: Հրատակարության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել նորակառույց շենքում: