Ինդոնեզիայում նավ է այրվել. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ

14:30 • 16.10.16

Ինդոնեզիայի արևելքում ճեպընթաց նավն այրվել է ու շրջվել, ինչի հետևանքով 4 զոհ և տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով  «Սինխուա» գործակալությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Bintang Pajar նավը դուրս է եկել Հյուսիսային Մալուկու նահանգի Ջայլոլո նավահանգստից` ուղևորվելով Տերնատե քաղաք:

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պահին նավի վրա եղել է 41 մարդ, որոնցից երկուսը համարվում են անհետ կորած:

Կայքը գրում է, որ տվյալ պահի դրությամբ տարվում են անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներ: