Լիտվայի առողջապահության 34-ամյա նախարարը մահացել է

14:20 • 16.10.16

Լիտվայում 34 տարեկան հասակում մահացել է երկրի առողջապահության նախարար Յուրաս Պոժելան, հաղորդում է Delfi-ն՝ հղում անելով քաղաքական գործչի գործընկերներին:

Նշվում է, որ օգոստոսի սկզբին Պոժելան հիվանդանոց է ընկել մարսողական համակարգի գործունեության խախտումների և ստամոքսի ցավերի պատճառով:

Բժիշկների խոսքով՝ տղամարդու մոտ պանկրեատիտ է ախտորոշվել, և նրա վիճակը շատ ծանր է եղել: