Բրազիլիայի բանտերից մեկում արյունալի բախումների ժամանակ 25 բանտարկյալ է մահացել

12:34 • 17.10.16

Բրազիլիայի հյուսիսում գտնվող Ռորայմա նահանգի Բոա Վիստա քաղաքի բանտում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած բախման հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ 7 մարդ գլխատվել է, 6-ը՝ ողջ-ողջ այրվել։


Բունտի ընթացքում կալանավորները գերի են վերցրել 100 հոգու, որոնք եկել էին բանտ՝ իրենց հարազատներին տեսակցելու նպատակով: Ավելի ուշ բոլոր գերիներն ազատ են արձակվել:


Ականատեսները վկայել են, որ բանտարկյալները զինված են եղել դանակներով և փայտե մահակներով:

Նշվում է, որ 740 հոգու համար նախատեսված բանտում պահվել է շուրջ 1400 բանտարկյալ: 

Բրազիլիան աշխարհում չորրորդն է բանտարկյալների թվով: Երկրի բանտերում կա ավելի քան 600.000 բանտարկյալ: Բազմաթիվ բանտեր փաստացի ղեկավարվում են հանցավոր խմբավորումների կողմից: