Հրապարակվել է Աբխազիայի հեռուստառադիոընկերության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի վայրից առաջին տեսանյութը

13:25 • 17.10.16

Ռուսական life.ru կայքը հրապարակել է Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի վայրից առաջին տեսանյութը, որը կարող եք դիտել այստեղ:

 

Հիշեցնենք, որ Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքի տարածքում մարդ է պայթեցրել իրեն:

Անհայտ անձը վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 7.05-ին, պայթուցիկ սարքը գործի է դրել հեռուստառադիոընկերության շենքի մուտքի մոտ:

 

Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ տարածքում հայտնաբերվել է «մորուքավոր տղամարդու դի»: Նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ: