Սյունիքում «BMW X5»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

08:42 • 17.10.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի 22 LS 782 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1978 թ. ծնված Ա. Խ.-ը և 1976 թ. ծնված Ն. Կ.-ը տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: