«ՎԱԶ-2101»-ը գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին՝ Գետազատ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:










