ՌԴ-ն հայտնել է Հալեպում կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին

20:12 • 17.10.16

Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական կազմակերպությունների պահանջով դադարեցնել կրակը, ապահովել բուժանձնակազմի մուտքն ու վիրավորների դուրսբերումը Հալեպից: Այս մասին հաղորդում է РИА Новости -ն` հղում անելով ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյին:

«Ինչ վերաբերում է հիվանդների ու վիրավորների տարհանմանը. մենք պատրաստ ենք մարդասիրական կազմակերպությունների առաջին իսկ պահանջով ցանկացած ժամանակ դադարեցնել կրակը, ապահովել բժշկական անձնակազմի անարգել մուտքը քաղաք և վիրավորների ու հիվանդների դուրսբերումը»,- հայտնել է Ռուդսկոյը:

Նրա խոսքերով` խաղաղ բնակչությանն ու գրոհայիններին տեղյակ պահելու նպատակով կբաժանվեն քաղաքից դուրս գալու երթուղիներով թռուցիկներ, ինչպես նաև կկազմակերպվի ձայնային ծանուցում և SMS հաղորդագրությունների առաքում:

ՌԴ-ն հայտնել է Հալեպում կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին