Սեպտեմբերի 30-ին Հալեպում վիրավորված Հարութ Ավագյանը մահացավ
Հալեպում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հրթիռակոծության ընթացքում վիրավորված 11 հայերից 35-ամյա Հարութ Ավագյանն այսօր մահացել է. այս մասին գրում է «Գանձասարը»:
Հ.Ավագյանը վիրավորվել էր Հալեպի Թալաֆոն Հաուայի շրջանի վրա ընկած հրիթիռից և սեպտեմբերի 30-ից ի վեր գտնվում էր հիվանդանոցում:
Այսպիսով՝ սեպտեմեբրի 30-ին Հալեպում զոհված հայերի թիվը հասավ 6-ի: Եվս 3 հայ զոհվել էր հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ:










