Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (լուսանկարներ)

15:24 • 17.10.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ կայքի՝ նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։



 

 

                                                   

 

Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (լուսանկարներ)