Կանադայում սպանվել է տեղական մաֆիայի պարագլուխներից մեկը
Կիրակի իր տանը սպանվել է կանադական Մոնրեալ քաղաքի մաֆիայի պարագլուխներից մեկը: Այդ մասին հայտնել են Radio-Canada-ի աղբյուրները:
65-ամյա Վինչենցո Սպանյոլոյին սպանել են Մոնրեալի մոտ գտնվող Լավալ քաղաքում՝ սեփական տանը:
Սպանյոլոն եղել է Վիտո Ռիզուտոյի աջ ձեռքը: Վերջինս երկար ժամանակ գլխավորել է Մոնրեալի ողջ մաֆիան՝ ընդհուպ մինչև իր մահը՝ երեք տարի առաջ:
Ոստիկանությունում հայտնել են, որ սպանության հնարավոր պատճառը եղել է հանցավոր խմբավորման կողմից «հաշիվների մաքրումը»:










