Չինաստանն արձակել է 2 հոգանոց անձնակազմով «Շենչժոու-11» տիեզերանավը (լուսանկարներ, տեսանյութ)

09:18 • 17.10.16

Չինաստանի իշխանություններն իրականացրել են «Շենչժոու-11» տիեզերանավի արձակման բարեհաջող փորձը, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ տիեզերանավի վրա է գտնվում 2 հոգանոց անձնակազմը:

 

«Չանչժեն 2F» հրթիռակրի միջոցով իրականացված արձակումը հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ:

 

Հայտնի է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում տիեզերանավը պետք է 393 կմ բարձրության վրա միանա իրենից տիեզերական լաբորատորիա ներկայացնող «Տյանգուն-2» արբանյակի հետ, որտեղ անձնակազմն իրականացնելու է բժշկական, գիտական ու այլ բնույթի փորձարկումներ:

 

Ընդհանուր առմամբ, տիեզերագնացներն այնտեղ կանցկացնեն 33 օր, իսկ առաքելության ավարտից հետո կվերադառնան Երկիր:

 

A Chinese Long March 7 carrying the Tiangong 2 space station at launch in September 2016

Chinese astronauts Jing Haipeng, right, and Chen Dong, left, wave farewell to the crowd before getting on Shenzhou 11 spacecraft at the Jiuquan Satellite Launch Center in northwest China on 17 October

Չինաստանն արձակել է 2 հոգանոց անձնակազմով «Շենչժոու-11» տիեզերանավը (լուսանկարներ, տեսանյութ)