Չինացի չինովնիկին մահապատժի են դատապարտել ավելի քան 30 մլն դոլար կաշառք ստանալու համար

12:23 • 17.10.16

Չինաստանում դատարանը մահապատժի է դատապարտել էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Վեյ Փենյուանին, որը 2000-2014թթ. ընկած ժամանակահատվածում մոտ 30 մլն դոլարի հասնող կաշառք է վերցրել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, դատական գործընթացը սկսվել է 2015թ. վերջին՝ Բաոդին քաղաքում: Դատավճռի համաձայն՝ պաշտոնյան դատապարտվել է մահապատժի՝ վճռի իրականացման 2-ամյա հետաձգման ժամկետով:

 

Դատախազությունը Փենյուանին մեղադրել է տարիներ շարունակ պաշտոնական դիրքի չարաշահման համար:

 

Նշվում է, որ պաշտոնյան չի կարողացել բացատրել իր մոտ կուտակված միլիոնների աղբյուրը:  Այժմ նրա ունեցվածքը ենթակա է առգրավման: