Ջորջ Քլունին հազար ֆունտ ստեռլինգ է տրամադրել բրիտանական գյուղում արևային մարտկոցներ տեղադրելու համար
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հազար ֆունտ ստեռլինգ է տրամադրել (մոտ 1200 ԱՄՆ դոլար) բրիտանական Սոնինգ գյուղում արևային մարտկոցներ տեղադրելու համար, հաղորդում է Express-ը:
Նշվում է, որ սարքերը կտեղադրվեն տեղի ադմինիստրացիոն շենքի վրա: Նախագծի նպատակը հարկային բեռի նվազեցումն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքված միջոցներով ձեռք է բերվել 14 արևային մարտկոց, որոնք կօգտագործվեն ադմինիստրացիայի շենքի ջեռուցման և լուսավորության համար:










