Գերմանիայի քիմիական գործարանում ուժեղ պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, 6 վիրավոր
Հոկտեմբերի 17-ին Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Լյուդվիգսհաֆեն քաղաքում BASF քիմիական ընկերությանը պատկանող համալիրում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 զոհ և առնվազն 6 վիրավոր կա:
Time-ը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել ուշ առավոտյան` Լյուդվիգսհաֆենի գետային նավահանգստում, որն օգտագործվում է դյուրավառ հեղուկներ և հեղուկ գազ բեռնաթափելու համար:
Գործարանի տնօրեն Ուվե Լիբելթը հայտնել է, որ պայթյունից առաջ խողովակաշարում հրդեհ է բռնկվել հեղուկների բեռնաթափման և պահեստավորման տանկերի միջև: Պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ ընկերության հրշեջ ծառայությունը դեպքի վայր է ժամանել:










