Մոսուլի շրջակայքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 70 զինվորական է մահացել
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինը Մոսուլ քաղաքից արևելք գտնվող Բիլավեթ գյուղի մոտակայքում հարձակվել է իրաքցի զինվորականների շարասյան վրա, հաղորդում է Life.ru-ն:
Քրդական Firat գործակալության տվյալների համաձայն` մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով մոտ 70 զինվորական է մահացել:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորականների շարասյունը ուղևորվելիս է եղել Մոսուլ:










