Մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը. կքննարկվի կառավարության ծրագիրը
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կներկայացնի կառավարության ծրագիրը: Այն պետք է հավանության արժանանա կուսակցության կողմից և ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
Կառավարության ծրագրի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23- է: Նշենք, որ կառավարության կազմի ձևավորումից հետո քսանօրյա ժամկետում պետք է ներկայացվի ծրագիրը:










