Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին (լուսանկար)

10:41 • 17.10.16

Ամերիկյան դերասանուհի, էրոտիկ ամսագրերի երբեմնի աստղ Պամելա Անդերսոնն այցելել է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

 

Ինչպես հայտնում է life.ru-ն, Անդերսոնը, որը, ի դեպ, հանդիպման ժամանակ կրծկալ չի կրել, Ասանժի համար բուսական սնունդ է տարել ու իր մտահոգությունը հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2012թ.-ի հունիսի 19-ին Ասանժն ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական առաքելությունից՝ խուսափելու համար Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների համար: Ասանժը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան տևական ազատազրկման ժամկետ է սպառնում Պետդեպի գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար: