Ոստիկանության կասկածը հարուցած տղամարդու մոտ  երթուղայինից գողացված կանացի դրամապանակ է հայտնաբերվել

12:11 • 17.10.16

 

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր կանացի դրամապանակ՝ գումարով:

Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 8 երթուղային ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:

Պարզվել է, որ տուժողը 1951 թ. ծնված Մարիետա Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն: