Լոռիում դանակահարության հետևանքով 3 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. մեկն անչափահաս է
Լոռիում դանակահարության դեպք է գրանցվել, ինչի հետևանքով երեք անձ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը:
«Լոռիում՝ Ստեփանավանի շրջանի Լեջան գյուղում դանակահարության դեպք է գրանցվել: Դանակահարության հետևանքով վնասվածք է ստացել երեք անձ, որոնք տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Նրանցից մեկն անչափահաս է՝ 2000 թվականի ծնված»,-ասաց Գաբրիելյանը:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ գործը փոխանցվել է քննչական մարմիններին:










