Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Մեծ Բրիտանիայում Russia Today-ի հաշիվների սառեցման մասին

16:13 • 17.10.16

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունում սառեցվել են հեռուստաընկերության բոլոր բանկային հաշիվները:

 

Ինչպես հայտնում է The Independent-ը, Սիմոնյանը նաև մանրամասնել է, որ հաշիվների սառեցման որոշումը  «վերանայման ենթակա չէ»:

 

«Կեցցե՛ խոսքի ազատությունը»,-գրել է Սիմոնյանը: