Լատվիան իր սահմանների մոտ կրկին ռուսական նավեր է նկատել

14:26 • 17.10.16

Լատվիայի ազգային զինված ուժերից հայտնել են, որ երկրի սահմանների մոտ կրկին ռուսական նավեր են նկատվել, ասվում է երկրի ԶՈՒ-ի թվիթերյան էջում։

 

«Ռազմածովային ուժերը հոկտեմբերի 16-ին նկատել են ՌԴ Զինված ուժերի «Պարխիմ» դասի «Կազանեց» կորվետը (հետախուզական ռազմանավ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Երկրի ԶՈՒ-ի համաձայն՝ կիրակի նկատվել է նաև «Գորին» դասի քարշակ նավ։

 

Մայիսի կեսերին Լատվիայի ԶՈՒ-ն հայտնել էր, որ երկրի ջրային տարածքների մոտ նկատվել է «Բոյկի» արագընթաց հածանավը։