ԱՄՆ-ում մահացել է Ռուանդայի վերջին թագավորը
Միացյալ Նահանգներում 80 տարեկանում կյանքից հեռացել է աֆրիկյան Ռուանդա պետության վերջին թագավորը՝ Կիգելի 5-րդը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միապետը, ում իրական անունը Ժան Բատիստ Նդախինդուրվա է, Ռուանդայի գահը ստանձնել էր 1959թ.՝ ավագ եղբոր մահից հետո:
Գահակալումից մեկ տարի անց Կիգելին լքել էր երկիրը բելգիական գաղութատիրական վարչակազմի հետ բախումների հետևանքով: Իսկ 1961թ. Ռուանդայում վերացվել են միապետական կարգերը:
Կյանքի ընթացքում Կիգելին բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է հայրենիք վերադառնալ միայն որպես թագավոր:
2013թ. ԶԼՄ-ները տարածել են, որ Ռուանդայի նախկին միապետն ապրում է ամերիկյան Վիրջինիա նահանգում՝ արտոնյալ պայմաններով տրվող կացարանում:










