ԵՄ-ն կոչ կանի Սիրիային և նրա դաշնակիցներին կանգնել Միջազգային քրեական դատարանի առաջ. Reuters

09:53 • 17.10.16

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կոչ կանեն Սիրիային և նրա դաշնակիցներին կանգնել Միջազգային քրեական դատարանի առաջ: Այդ կետն ընդգրկված է հայտարարության նախագծում, որը կարվի Լյուքսեմբուրգում հանդիպման արդյունքներով, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Ինչպես նշվում է՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտադիր են դատապարտել Հալեպի արևելյան հատվածում իրավիճակի «աղետալի սրումը» և խաղաղ բնակիչների ու հիվանդանոցների ուղղությամբ օդային հարվածները հավասարեցնել ռազմական հանցագործություններին:

 

Բացի այդ, արտգործնախարարները կոչ կանեն դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումները: Նրանք կառաջարկեն երկրում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում ներառել նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին: