Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ, 7 վիրավոր
Կոտայքի մարզում այսօր՝ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։
Tert.am-ին Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացրին, որ վթարից մյուս 7 տուժածները, ըստ նախնական տեղեկությունների` լուրջ վնասվածքներ չեն ստացել, այսինքն` ստացիոնար բուժման կարիք չունեն: Կոտայքի մարզպետարանից նաև ընդգծեցին, որ տեղեկությունները նախնական են:












