Ֆիլիպինների ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

08:52 • 18.10.16

Ֆիլիպինյան արշիպելագի մաս կազմող Մինդանաո կղզու հյուսիսային ափերի մոտ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:

 

Ստորգետնյա ուժեղ ցնցումները գրանցվել են Սուրիգաո քաղաքից 129 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:

 

Աղբյուրը նկատում է, որ ըստ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության՝ երկրաշարժը մասնագետների կողմից գնահատվել է որպես «շատ ուժեղ»:

 

Նշվում է, որ ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել: