Իրաքյան բանակը մտել է Մոսուլի արվարձաններից մեկը

18:19 • 18.10.16

Իրաքի Զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Հեմդանիե շրջան՝ Մոսուլից 10 կմ հեռավորությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով մարտական գործողությունների վայրում գտնվեղ թղթակցին:

Հեմդանիե շրջանում շարունակվում են մարտերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների և իրաքցի զինծառայողների միջև: Բնակավայրի վրա ծխի ամպեր են երևում:  

Մոսուլի Հեմդանիե արվարձանը նախկինում բնակեցված է եղել հիմնականում քրիստոնյաներով: Այս շրջանը երկու տարուց ավելի գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:

Նախօրեին իրաքցի զինվորականները և ոստիկանական ուժերը, ինչպես նաև քրդական «փեշմերգա» զորամիավորումը` ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, զանգվածային հարձակում են սկսել Մոսուլում: