Ռուս վարորդը փրկել է մայրուղու վրա հայտնված կատվի ձագին (տեսանյութ)
Տեսանյութը, որը ներկայացրել է The Metro պաբերականը, նկարահանվել է Ռուսաստանի խիտ երթևեկությամբ ճանապարհներից մեկում սեպտեմբերին:
Ինչպես երևում է տեսանյութում, մեքենաներն ու բեռնատարները մեծ արագությամբ ընթացել են կատվի ձագի կողքով. վարորդներից մեկը կանգ է առել, դուրս եկել մեքենայից և վերցրել փոքրիկ կենդանուն։
Դենիս անունով տղամարդը, ով փրկել է կատվին, տեղի լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ կենդանին այնքան թույլ էր, որ չէր կարողանում ինքնուրույն ուտել անգամ: Որոշ ժամանակ անց Դենիսը ընկերների օգնությամբ տուն է գտել կատվի համար:










