40-ամյա տղամարդը Հանրապետության հրապարակում կարել է բերանը և հայտարարել հացադուլ. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Երանոսյանը հայտարարել է հացադուլ և կարել շրթունքները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ այդ քայլին գնալու պատճառը այն է եղել, որ նրան աշխատանքից ազատել են Վարդենիսի ոսկու հանքում:










