Իրաքի իշխանություններն անվտանգ միջանցքներ են բացել Մոսուլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երեքշաբթի հայտարարել է, որ երկրի իշխանությունները անվտանգ միջանքներ են բացել, որոնցով խաղաղ բնակիչները կկարողանան դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գրաված Մոսուլ քաղաքից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով իրաքյան աղբյուրը:
«Մենք անվտանգ միջանցքներ ենք բացել Մոսուլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»,-ալ-Աբադիին մեջբերում է իրաքյան հետուստաալիքը:
Նախորդ գիշեր Իրաքի վարչապետը հայտարարել էր ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողություններ սկսելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրաքցի զինվորականներն ու ոստիկանական ուժերը, ինչպես նաև քրդական զորամիավորումները` ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ մտել են Մոսուլի արվարձաններից մեկը` քաղաքից 10 կմ հեռավորությամբ:










