Թրամփը մինչ երդմնակալությունը Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել մինչ երդմնակալությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նախաձեռնությամբ: Այդ մասին գրում է Politico-ն:
«Եթե ես հաղթեմ նոյեմբերի 8-ին, կարծում եմ՝ կարող էի հանդիպել Պուտինի հետ՝ մինչ իմ աշխատակազմի աշխատանքի անցնելը»,- ասել է նա:
Երբ Թրամփին հարցրել են, թե ինչպես կկանխեր համաշխարհային պատերազմը ռուսների հետ, նա մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ խնդրի մի մասն այն է, որ ամերիկացի առաջնորդները, մասնավորապես՝ հակառակորդ դեմոկրատական ճամբարի ներկայացուցիչները՝ նախագահ Բարաք Օբաման և թեկնածու Հիլարի Քլինթոնը, չափազանց «շատ են վիրավորում» Պուտինին:
Հանրապետականների թեկնածուն նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Մոսկվայի հետ դաշինքի հույս էր հայտնել:










