Այսօր ԱՄՆ-ում նշվում է Ալյասկայի օրը

15:02 • 18.10.16

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում նշվում է Ալյասկայի օրը, քանի որ 1867 թվականին հենց այդ օրը նախկինում Ռուսական կայսրությանը պատկանող հողն անցել է Միացյալ նահանգների տիրապետության տակ:

 

Այս առիթով Bigpicture.ru-ն հրապարակել է ճանապարհորդ բլոգեր Ալեքսանդր Չեբանի լուսանկարները, որոնք բացահայտում են Ալյասկա նահանգի անկրկնելի գեղեցկությունը:

 

«Կապույտ սառցե հրեշների ցուրտ շունչը, որոնք պոկվում և ընկնում են ծովի մեջ… Սա, երևի, ամենաուժեղ տպավորությունն է Ալյասկայից: Չնայած, որ ես սառցադաշտեր եմ տեսել մոլորակի տարբեր կետերում, չեմ դադարում հիանալ նրանց գեղեցկությամբ ու հայացք ձգող ֆոտոգենիկությամբ: Տրամադրություն է ստեղծում նաև անձրևոտ կապարային երկինքը` Ալյասկայի կարճ ամառը համարյա միշտ անձրևոտ է լինում: Ուղևորությունից առաջ մտածում էի, որ եղանակի առումով Ալյասկայում կրուիզ անողների բախտը չի բերում, սակայն հենց ամպամած եղանակն է այս նահանգին ինքնատիպ ու անկրկնելի կոլորիտ հաղորդում»,- պատմել է բլոգերն իր տպավորությունների մասին: