Վլադիվոստոկ քաղաքի փողոցներում ամուրյան վագր է նկատվել
Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանությունը ստուգում է տեղաբնակներից ստացված ահազանգերն առ այն, որ ծայրամասերից մեկի փողոցներում անարգել զբոսնող ամուրյան վագր է նկատվել:
Ինչպես հայտնում է interfax.ru-ն, այս կապակցությամբ իրավապահները կոչ են արել բնակիչներին պահպանել զգուշության կանոնները:
Նշվում է, որ իրավապահների խմբերը շտապ մեկնել են այն վայրերը, որտեղ մարդիկ տեսել են Կարմիր գրքում գրանցված գիշատչին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի սկզբին Վլադիվոստոկից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Արտյոմ քաղաքում ևս նկատվել էր ամուրյան վագր, որին ֆիքսել էր ճանապարհային տեսախցիկը:










