Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած և ՌԴ-ում բուժում ստացող 4 քաղաքացիներից մեկը Հայաստան կտեղափոխվի. ԱՆ փոխնախարար
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 4 ՀՀ քաղաքացիներ դեռևս շարունակում են բուժում ստանալ ՌԴ-ում: Նրանից մեկի առողջական վիճակը ծանր է, իսկ մեկ քաղաքացի, ով ավտոբուսի երկրորդ վարորդն էր՝ Արեն Սաինյանը, վաղը կտեղափոխվի Հայաստան։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Ըստ նրա՝ վարորդը բուժումը կշարունակի ՀՀ-ում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստան տեղափոխվել է 27 անձ. նրանցից մի քանիսին ամբուլատոր օգնություն են ցուցաբերել և դուրս գրել: Հայաստան է տեղափոխվել նաև մեկ ՀՀ քաղաքացու դիակ:










