Կանադայում Lufthansa-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ սրահում ծխի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք ուղևորվող Lufthansa ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում՝ սրահում ծխի պատճառով, գրում է Die Welt-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նյուֆաունդլենդ կղզու Գանդեր քաղաքում, որտեղ 345 ուղևոր և անձնակազմի 18 անդամ տեղափոխող Boeing 747-400-ի օդաչուները վայրէջքի թույլտվություն են խնդրել:
Ծխի պատճառը հայտնի չէ, ուղևորներին կտրամադրվի պահեստային ինքնաթիռ:










