Նոբելյան մրցանակի 70 դափնեկիրներ հանդես են եկել Քլինթոնի օգտին

04:16 • 19.10.16

Նոբելյան մրցանակի տարբեր ոլորտների 70 դաթնեկիրներ երեքշաբթի բաց նամակ են գրել, որով իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին:

«Մեր ազատությունները պահպանելու, կառավարման սահմանադրական ձևաչափը, ազգայինն անվտանգությունը պաշտպանելու և ապահովելու համար կարևոր է ընտրել Հիլարի Քլինթոնին որպես ԱՄՆ հաջորդ նախագահ»,- ասվում է նամակի տեքստում, որը երեքշաբթի տարածել են մի քանի տեղի լրատվամիջոցներ:

Հեղինակների կարծիքով՝ երկրի ղեկավար պետք է դառնա այն մարդը, ով վճռականորեն աջակցում է գիտությանը, տեխնոլոգիական զարգացմանը, ինչպես նաև պատրաստ է բարեփոխել ներգաղթի և կրթության ոլորտը:

Այդ նամակի տակ ստորագրոների թվում են Նոբելյան դափնեկիրներ Օիլվեր Հարթը, Ֆրեյզեր Սթոդդարթը: Նրանք երկուսն էլ այս տարվա Նոբելյան դափնեկիրներ են: