Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

09:49 • 19.10.16

Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:

Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Tert.am–ին հայտնեց, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր:

«Էն ա` առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- միայն այսքանը տեղեկացրեց գյուղապետը:


Նշենք, որ երեխան ծնվել է առողջ:

Լոռիում ծննդկան  Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

«Դատաբժշկական փորձաքննությունը կտա բոլոր  հարցերի  պատասխանը»,- ասաց Սամվել Լամբարյանը` ի պատասխան հարցի, թե փորձաքննությունն ինչ նպատակով է նշանակված: