Երևանյան բնակարաններից մեկում 77-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
11:15 • 19.10.16
Հոկտեմբերի 19-ին` ժամը 09:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ն.-ի դին:
Placeholder










