Սիրիայի խորհրդարանը Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մաս է ճանաչել
Սիրիայի խորհրդարանը ճանաչել է 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն բնակչության համարյա 97 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միավորվելուն: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է սիրիական խորհրդարանի նախագահ Խադիա Աբասը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ղրիմը եղել է Խորհրդային միության մաս ու հանրաքվեի արդյունքում «վերադարձել է իր ակունքներին»:
«Թերակղզու բնակիչները որոշել են միավորվել իրենց երկրի հետ… Մենք ընդունում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է»,- նշել է Աբասը:










