Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

14:21 • 19.10.16

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է հոկտեմբերի 30-ին, գրում է Грузия Online-ը:

 

ԿԸՀ անդամները քվեարկել են որոշման օգտին, որի համաձայն ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է հոկտեմբերի 30-ին: Երկրորդ փուլը կանցկացվի 48 մեծամասնական ընտրատարածքում, մինչդեռ 2 ընտրատարածքում պետք է անցկացվեն վերընտրություններ:

 

Վերընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 22-ին:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվարկից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը» (48,67 տոկոս ձայն), ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (27,11 տոկոս) և «Հայրենասերների դաշինքը» (5,01 տոկոսը): Խորհրդարանի վերջնական կազմը հայտնի կդառնա ընտրությունների երկրորդ փուլի անցկացումից հետո: